Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Բծախնդիր չեմ, բայց ուղղակի ամուսնանալ, միայն նրա համար, որ այդ կարգավիճակում հայտնվեմ, ես չեմ անի. Գոհար Ջավուկցյան

Lifestyle

Նախկին «4 տարբերակ» խմբի անդամ, երգչուհի Գոհար Ջավուկցյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց անցած ճանապարհի բացթողումների, նորովի ներկայանալու խնդիրների, իր երկրորդ կեսին գտնելու մասին:

-Տևական ժամանակ է, ինչ «4 տարբերակ»-ը այլևս հիշողություն է և չնայած որոշվեց, որ աղջիները կգործեն առանձին-առանձին, Ձեզ հեռուստադիտողը դեռ չի տեսնում էկրաններին: Հետաքրքիր է ինչո՞ւ:

-Ես շարունակում եմ երգել ակումբներում, պարզապես նոր երգեր չունեմ, որոնցով կներկայնամ հեռուստադիտողին:

-Իսկ ինչո՞ւ չկան նոր երգեր:

-Գուցե տվյալ պարագայում չեմ գտնում այն երգը, որով կցանկանամ այսքան երկար դադարից հետո նորովի ներկայանալ, որովհետև նոր երգը իսկապես երկար բացակայությունից հետո պետք է լինի շատ մակարդակով մի գործ: Բնականաբար այդ ամենը կապված է նաև գումարների հետ, դրա համար դեռևս մի փոքր հետաձգվում է իմ՝ ավելի ակտիվ գործունեությունը. հուսամ բացակայությունս երկար չի ձգվի:

-Միայն ֆինա՞նս է հարկավոր նորովի ներկայանալու համար:

-Բացի ֆինանսից հարկավոր է մի այնպիսի նոր նախագիծ, նոր մոտեցում, որը կհամապատասխանի ժամանակակաից պահանջներին: Ես ուզշում եմ մի այնպիսի կրեատիվ աշխատանքով ներկայանալ, որը որ դեռ չեմ տեսնում և լսում:

-Ափսոսանք չկա՞, որ դադարեց գործել «4 տարբերակ»-ը:

-Իհարկե, շատ մեծ ափսոսանք կա, նամանավանդ հիմա: Շատ երկար ժամանակ է, ինչ մեծ բեմերում չեմ երգում և չեմ զգում «4 տարբերակ»-ի ժամանակ ստացածս էներգիան, ուժը և գլխապտույտ զգացողությունները: Ես կարոտում և սարսափելի ափսոսում եմ, որ այդ ամենը ենթարկվեց կանոնավոր բաժանման:

-Դուք «4 տարբերակ»-ով բաժանվեցիք և սխալ չի լինի ասել, որ առանձին-առանձին գործելով ձեզանից ոչ բոլորը հասան մեծ հաջողությունների: Ինչո՞ւ որոշեցիք բաժանվել, եթե միասին ունեիք մեծ հաջողություններ:

-Դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ յուրաքանչյուր խումբ, երբ աշխատում է 7-10 տարի, միանշանակ պետք է ցրվեն: Մեզանից Գոհար Հովհաննիսյանը իր ընտրած ոճի շնորհիվ մեծ հաջողություն ունեցավ, ինչի համար ես շատ ուրախ եմ: Երբ երևում են չորս աղջիկներ, հետաքրքիր է, երբ 4-ց մեկն է միայն երևում, էլ այդ նույն մեծ հետաքրքրությունը չկա, կամ կա, բայց այդ պարագայում առաջ է գալիս հաջողակ լինելու ֆակտորը: Իհարկե, ես չեմ ասում, որ ես անհաջողակ եմ: Ես ամեն բան տեսել եմ «4 տարբերակ«-ի ժամանակ, մենք և սիրվել ենք, և քննադատվել են, բայց այսօր ես պետք է անեմ մի այնպիսի բան, որպեսզի ժամանակին այդքան մեծ հաջողությունից և որակյալ աշխատանքներից հետո ես ինքս իմ առջև ազնիվ լինեմ, միջին մակարդակի որևէ տեսահոլովակ կամ երգ ես չեմ անի, որովհետև, եթե ես պետք է անեմ մի բան ու մարդիկ լավ իմաստով չխոսեն դրա մասին, ուրեմն անիմստ է:

-Գոհար, աղջիկներով երբևէ չե՞ք մտածել դարձյալ վերամիավորվելու մասին:

-Պահ է գալիս, որ ես մտածում եմ, ոչ թե վերամիավորվելու, այլ միասին որևէ գործ ներկայացնելու մասին, ինչից հետո կմիավորվենք, թե ոչ, ցույց կտա հետագան: Նախևառաջ այլևս Գոհար Հովհաննիսյանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող, աղջիկներն էլ իրենց ընտանիքներն ու գործերը ունեն, իսկ միասին նորից վերամիավորվելը մեծ ժամանակ է պահանջում, ինչը չունենք:

-Այս ընթացքում անձնական կյանքում փոփոխություններ տեղի ունեցե՞լ են:

-Ոչ մի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դեռ չեմ պատրաստվում ամուսնանալ, քանի որ չեմ գտել այն տղամարդուն, ում հետ կկարողանամ ընտանիք կազմել: Գուցե նրան հանդիպեմ վաղը, գուցե մոտ ժամանակներում, կամ էլ մեկ տարուց, չեմ կարող ասել:

-Բծախնդի՞ր եք ապագա ընտրայլին գտնելու հարցում:

-Ոչ թե բծախնդիր եմ, այլ պարզապես, երբ ավելի հասուն ես լինում, ուրիշ կերպ ես ընկալում այդ ամենը: Երբ փոքր էի, մշտապես ասում, էի, որ աղջիկը պետք է ձևավորվի, հասունանա, նոր որոշի ամուսնանալ, հիմա հասկանում եմ, որ դա սխալ է, որովհետև երբ տարիքով ավելի փոքր ես լինում, շատ բաների վրա կարող ես աչք փակել, իսկ հասուն տարիքում, երբ կինը ավելի ինքնուրույն է դառնում, ինչու չէ, նաև ֆինանասական իմաստով, այդ ամենը բերում է բարդությունների: Ես բծախնդիր չեմ, բայց ուղղակի ամուսնանալ, միայն նրա համար, որ այդ կարգավիճակում հայտնվեմ, ես չեմ անի:

-Ինչպիսի՞ն պետք է լինի նա:

-Իմ ապագա երեխաների հայրը պետք է լինի շատ բարի, խղճով, քանի որ ինձ համար սարսափելի է, երբ մարդը խղճի զգացում չունի, այդպիսի մարդը չի կարող լավ մարդ լինել, պետք է լինի կայացած և բարձր ինտելեկտով, ի դեպ այս պարագայում բարձրագույն կրթությունը հնարավոր է և նշանակություն չունենա: Ինձ համար կողակից ընտրելու հարցում կարևոր է նաև այն ընտանիքը, որտեղ նա ապրում է, լավ արմատները մարդու կյանքում մեծ նշանակություն ունեն:

 

 

Հուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրա