Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Մեդիաոլորտի հայ և արտասահմանցի մասնագետները խոսել են փոփոխվող աշխարհում լրագրողի նոր դերի մասին

Լրագրողական հանրույթն ու ոլորտով հետաքրքրվողները Երևանում մասնակցում են երկօրյա միջազգային համաժողովի, որի նպատակն է ցույց տալ մեդիաոլորտում տեղ գտնող փոփոխությունները, նպաստել փորձի փոխանակմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումները փոխել են լրատվական դաշտն ու լրագրողի աշխատանքը՝ ստեղծելով թվային միջավայրում լրագրողական պատմությունների նոր ձևաչափեր: Համաժողովի ժամանակ ակնալվում է իրականացնել քննարկումներ, գործնական սեմինարներ, հակիրճ ն երկայացումներ: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը խորհրդանշական է համարում, որ Հանրապետության օրվա հետ է համընկնում համաժողովի անցկացումը, քանի որ լրատվամիջոցները կարևոր դեր ունեն երկրի կայացման գործում: «Ինչու «Թվապատում», քանի որ մենք ապրում ենք թվային պատմությունների, թվային մտածողության ժամանակահատվածում: Մենք ուզում ենք խոսել բոլոր փոփոխությունների մասին, որ կրում են մեդիան, լրագրողները և նաև լսարանը՝ չմոռանալով լրագրողական արժեքների մասին, որոնք ամենակարևորն են՝ նույնսիկ փոփոխված ձևերի մեջ»,- ասաց Նունե Սարգսյանը:

Համաժողովի հյուրերից մեկի՝ ԱՄՆ Արիզոնայի համալսարանի լրագրության դպրոցը ներկայացնող Լեսլի Թորնթոնի համոզմամբ՝ պատմություններն ու նորությունները չեն, որ փոխվում են, այլ լրագրողները, ովքեր ժամանակի ընթացքում ձեռք են բերում նոր գործիքներ տարբեր պատմությունները յուրահատուկ ձևով ներկայացնելու համար: «Եթե մենք նախկինում միայն բառերի միջոցով էինք պատմությունները պատմում, այսօր լրագրողներն ի վիճակի են միևնույն ժամանակ լսարանին ներկաայցնել, օրինակ, երեխաների ծիծաղը, քամու ձայնը: Երբ այդ ամենը համակցում ես իրար հետ, դու ավելի արդյունավետ ես կարողանում այդ պատմությունը պատմել: Լրագրողները գտնում են պատմություններ պատմելու նոր գործիքներ»,- ասաց ամերիկացի մասնագետը:

Նրա հիմնական ուղերձը համաժողովի ներկաներին այն է, որ պատմություններ պատմելիս պետք է դրանք անցկացնել սեփական մտածողության միջով, ներդնել զգացմունքներ, որպեսզի այն արձագանք գտնի նաև այլոց մոտ: «Ավելի ու ավելի միտում կա նրա, որ լրագրողներն իրենց զգացմունքները գործի են դնում պատմությունը պատմելիս, և կարևոր է, որ ձեր լսարանը ձեր մեջ տեսնի նաև անհատին»,- վստահեցրեց Լեսլի Թորնթոնը:

Մասնագետը Հայաստանի մեդիադաշտին ծանոթ չէ, բայց հույս հայտնեց, որ առաջիկա երկու օրերին հնարավորություն կունենա ծանոթանալու:

Meduza.io լրատվական կայքի խմբագիրներից Ալեքսանդր Պոլիվանովն էլ ներկայացավ «Ինչու են լրատվական խմբագրությանն անհրաժեշտ նոր ձևաչափեր» անվանումով ելույթով: Նրա խոսքով՝ իրենց կայքի բովանդակության 52 տոկոսը կազմում են նորությունները, սակայն անհրաժեշտ է, որ բացի լրատվությունից, կայքում տեղ գտնեն այլ ուղղվածության նյութեր՝ հատուկ նախագծերի տեսքով: «Նախագծերը կարևոր են նոր ընթերցողներ ներգրավելու և նրանց՝ ձեր հավատարիվ ընթերցողները դարձնելու գործում»,- ընդգծեց նա:

Պոլիվանովը համաժողովի ունկնդիրներին ներկայացրեց իրենց ոչ լրատվական բնույթի նախագծերը, որոնց միջոցով փորձում են լրատվական բովանդակությունը ներկայացնել զվաճանքի ժանրում: Այդպիսի նախագծերից են ինտերակտիվ ինֆոգրաֆիկան, թեստերը, որևէ թեմայի վերաբերյալ հայտնիի ու անհայտի ներկայացումը և այլն: Պոլիվանովի խոսքով՝ այդ խորագրերից որոշները «Մեդուզան» փոխ է առել միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից, մյուսներն էլ հղացել է ինքնուրույն: Իր ելույթի վերջում նա լրագրողներին ու մեդիաոլորտի մասնագետներին խորհուրդ տվեց չվախենալ նոր ձ ևաչափերից, քանի որ խմբագրությունն ու լսարանը միայն ուրախ կլինի դրա համար:

«Թվապատում» համաժողովի հյուրերի շարքում է նաև Ելենա Կիրյուշինան՝ «Дождь» հեռուստաընկերությունից, Նինո Մաճարաշվիլին՝ Jumpstart Georgia ընկերությունից, Սունջեմ Քոչերը՝ թուրքական «Քադիր Հաս» համալսարանից: Զեկույցներով հանդես կգան նաև հայկական լրատվական դաշտի մասնագետներ:

Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը եւ «Ինտերնյուսը»՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն Մարուքյան