Ռուս օդաչուները Հայաստանում վերսկսել են «ՄիԳ-29» կործանիչներով թռիչքները
ՀասարակությունՌԴ ռազմական օդաչուները Հայաստանում վերսկսել են թռիչքները «ՄիԳ-29» կործանիչներով: Ինչպես փոխանցեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, կայացել են նախնական թռիչքներ, վերապատրաստական աշխատանքներ, ամբողջությամբ կահավորվել եւ տեխնիկապես վերազինվել է «Էրեբունի» օդանավակայանը:
Սկզբնական պարապմունքների ընթացքում օդաչուներն իրականացնում են ինքնաթիռների շրջանային և նշված երթուղիներով թռիչքներ։ Կկայանան վայրէջքի և թռիչքի մարզումներ լեռնային շրջաններում: Թռիչքներին նախորդել է ամառային կազմի և ավիացիոն տեխնիկայի մեկամսյա նախապատրաստական փուլը: