Նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ
ՀասարակությունՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է Հանրապետության տոնի կապակցությամբ:
«Գրեթե մեկ դար առաջ՝ 1918 թվականի այս օրը, Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ, ազատ և ինքնիշխան երկիր՝ նոր էջ բացելով իր պատմության տարեգրության մեջ: Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռբերումներ՝ ի շահ մեր երկրի պետականության կայացման և կոչ եմ անում լինել մեր հայրերի ու պապերի արժանի հետնորդները՝ պատրաստ ամեն գնով պաշտպանելու և զորացնելու մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է հաղորդագրո ւթյան մեջ: