Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


Ինքնաթիռի՝ աշխարհի 10 ամենաթանկ տոմսերը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Եթե անսպասելիորեն խաղարկությամբ գումար եք շահել ու հարստացել և չգիտեք՝ ինչպես ծախսել ձեր փողերը, առաջարկում ենք գնել ինքնաթիռի՝ աշխարհի ամենաթանկ տոմսերն ու վայելել օդային ճանապարհորդությունն իր ողջ ճոխությամբ։

10 Նյու Յորք – Սինգապուր՝ $14,000 (Սինգապուրյան ավիաուղիներ)

Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդանավակայանից Սինգապուր գերհարմարավետ ուղևորություն վայելելու համար կարող եք օգտվել Սինգապուրյան ավիաընկերության առաջին դասի տեղերից, որի համար պետք է 14,000 դոլար վճարեք։ Մոռացեք տեղաշարժվող մեջքով հին նստարանները, որովհետև այստեղ առաջարկվող աթոռները ցույց կտան, թե որն է իրական հարմարավետությունը։ Ինքնաթիռի անհատական խցիկների բացվող-փակվող դռներն ուղևորներին հնարավորություն են տալիս փակվել իրենց սեփական սենյակում, որը հագեցած է առանձին մահճակալով, ընթրելու համար նախատեսված սեղանով ու 58 սմ անկյունագծով LCD ժամանցային համակարգով։ Բնականաբար, այստեղ մատուցում են սննդի սպասարկման բարձրորակ ծառայություն, ինչպես նաև առաջարկում գինիների ընտրության լայն հնարավորություն։

9 Լոս Անջելես – Մելբուրն՝ $14,974 (Qantas)

Առաջին դասի տեղերը գնելուց հետո դուք Մելբուրն ուղևորության ճոխությունը կզգաք արդեն իսկ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից, որտեղ ավիաընկերության նոր «Միջազգային բիզնես սպասասրահն» առաջարկում է կաշվե ճոխ բազմոցներ ու բաց բուխարի։ Իսկ օդանավում կարող եք վայելել 1,8 սմ երկարություն ունեցող հարմարավետ մահճակալներն ու ճոխ բրդյա ներքնակները, հսկայական թաչսքրին տեղեկատվական-ժամանցային համակարգը, շամպայնի պղպջակներ ու ավստրալական կարմիր, սպիտակ գինիների ու խոհարար Նեյլ Փերիի ուտեստների ընտրանին։

8 Լոս Անջելես – Տոկիո՝ $16,078 (Ճապոնական ավիաուղիներ)

Ընդամենը 16,000 դոլարով ուղևորներն այժմ կարող են օգտվել Ճապոնական ավիաուղիների առաջին կարգի բոլորովին նոր նստարաններից, փափուկ կաշվից, տեղաշարժվող ներքնակներով մահճակալներից և 58 սմ անկյունագծով հարթ հեռուստացույցներից։ Այստեղ ձեզ կմատուցեն արևմտյան ճաշատեսակներ ու ճապոնական սուշի, ինչպես նաև կարմիր, սպիտակ գինների ու շամպայնի լայն ընտրանի՝ սակե բրնձի գինիներից մինչև այնպիսի հայտնի ապրանքանիշերի արտադրանքներ, ինչպիսիք են «Kamoshibito Kuheiji» և «Moriizou»-ն։

7 Նյու Յորք – Սինգապուր՝ $21,000 (Virgin Atlantic)

2015-05-27-1432763313-8744728-expensive3.jpg

Վիրջին Ատլանտիկի այսպես կոչված «բաձրակարգ դասի» նստարաններն իսկապես որ արժեն այսպես կոչվել՝ թույլ լուսավորությամբ, ոճային, տպավորիչ սրահները հագեցած են նստարան-մահճակալներով ու անհատական ժամանցային էկրաններով, որոնցից հաճախ օգտվելով՝ գործարարներն առցանց հանդիպումների են մասնակցում։ Թերևս, ամենաթանկարժեք ուղևորությունը «Virgin Atlantic»-ի հետ Ջոն Քենեդու միջազգային օդանավակայանից Սինգապուր ուղևորությունն է։

6 Նյու Յորք – Սինգապուր՝ $22,265 (Շվեյցարական ավիաուղիներ)

Ավիաուղիներն առաջին դասի իրենց նստարանները նկարագրում են՝ «քո տունն ամպերից վերև»։ Ուղևորներին առաջարկվում են բարձրակարգ ծառայություններ, նրբահամ ուտեստներ, հարմարավետ ամբողջական չափերի մահճակալներ։

5 Հոնգ Կոնգ – Նյու Յորք՝ $26,572 (Cathay Pacific)

Հոնգ Կոնգից Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդանավակայան 14-ժամյա ուղևորության ընթացքում «Cathay Pacific» ավիաընկերության Բոինգ 777-300ER ինքնաթիռում ուղևորներին առաջին կարգի բարձրակարգ ծառայություններ են մատուցվում։ Ուղևորներն իրենց խցիկներում կարող են վայելել ընդարձակ մահճակալները և հարթ հեռուստացույցները։ Այստեղ մատուցվում են հոնգկոնգյան յուրահատուկ ուտեստներ, միջազգային գինիներ և խավիարով նախաճաշ։ Եվ այս ամենն ընդամենը 26,572 դոլարով։

4 Նյու Յորք – Պեկին՝ $27,000 (Կորեական ավիաուղիներ)

Մեկ կոճակի հպումով 100 տոկոս շարժական համակարգով գերհարմարավետ նստատեղերով առաջին կարգն իսկական ճոխ անկլավ է երկնքում։ Այստեղ մատուցում են արևմտյան խոհանոցի նրբահամ ճաշատեսակներ ու աշխարհի ամենահայտնի գինիների լայն ընտրանի։

3 Սան Ֆրանցիսկո – Աբու Դաբի՝ $28,090 (Etihad Airways)

Նավթով հարուստ Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի ուղևորվողները պետք է նախապատրաստվեն քաղաքի հայտնի ճոխ ու փառահեղ հյուրանոցներին։ Իսկ դա անելու լավագույն տարբերակը, թերևս, «Etihad Airways» ավիաընկերության ինքնաթիռի առաջին կարգի տոմսեր գնելն է։ Ինքնաթիռում ուղևորներին առաջարկվում են 58 սմ անկյունագծով հեռուստացույցներ, անձնական մինի բարեր, արևելյան ուտեստներ և կաշվեպատ հարմարավետ կահավորանք։

2 Լոս Անջելես – Աբու Դաբի՝ $30,000 (Emirates)

Թերևս զարմանալի չէ, որ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Դուբայ 16-ժամյա ուղիղ թռիչքը տեղ է գտել ինքնաթիռի՝ աշխարհի ամենաթանկ տոմսերի տասնյակում։ Այս թռիչքից կանոնավոր օգտվում են հարուստ բիզնեսմենները, այնպես որ կասկած չկա, որ «Emirates»-ի առաջին կարգը բարձրակարգ ծառայություններ է առաջարկում։ Այստեղ առաջարկվում են անձնական խցիկներ, անհատական մինի բարեր, հարմարավետ ներքնակներ, սեղաններ և նույնիսկ սպա միջոցներ։

1 Նյու Յորք – Հոնգ Կոնգ՝ $43,535 (Lufthansa)

Գերմանական ավիաընկերությունը ձեզ Նյու Յորքից Հոնգ Կոնգ կհասցնի՝ առաջարկելով անձնական օգնականի ծառայություններ, մահճակալներով անձնական խցիկներ, նրբահամ ուտեստների ու բարձրորակ գինիների լայն ընտրանի։ Ինչևէ, այս ճոխությունը փորձելու և ծառայությունների մակարդակը գնահատելու համար պետք է 43,535 դոլար վճարել։

 

Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.