Հանրապետությունում անցած մեկ օրում արձանագրվել է 14 ՃՏՊ
ՀասարակությունՀանրապետությունում անցած 2 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 14 պատահարի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել 18-ը: Բացահայտվել է գողության 11, խարդախության 22, խուլիգանության 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 7, խարդախության 4 և ապօրինի ծառահատման 1 դեպք: