Հայաստանն ու Եգիպտոսը կակտիվացնեն մշակութային ոլորտում համագործակցությունը
ՄշակույթԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը մայիսի 28-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Աբդալվահիդ ան-Նաբավիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդգծելով, որ մշակութային համագործակցությունը եղել և շարունակում է մնալ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելոÖ ‚ ջանքերը միմյանց մշակութային ձեռնարկներին մասնակցություն ցուցաբերելու համար։
Զրուցակիցները քննարկել են մշակութային համագործակցության ընդլայնման, փոխայցելությունների և մշակույթի տարբեր ոլորտներում փոխանակումների ակտիվացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը։