Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան


Վարորդները պետք է պարբերաբար փորձաքննության ենթարկեն գազաբալոնները. մասնագետ

Հասարակություն

Վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների հիմնական պատճառն ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների սխալ շահագործումն է: «Ավտոմեքենաների վարորդների մեծ մասը տեղյակ չէ, որ իրենց ավտոմեքենաներում առկա գազաբալոնները պետք է գոնե տարին մեկ անգամ փորձաքննության ներկայացվեն: Հիմնականում մարդիկ ֆինանսական պատճառներից ելնելով են խուսափում այդ փորձաքննություններից` վախենալով, որ գազաբալոնները կարող են ոչ պիտանի ճանաչվել, ինչի հետևանքով իրենք ստիպված են լինելու գնել նոր գազաբալոն»,-«Անվտանգության պահպանման խնդիրները գազալցակայաններում» թեմայով քննարկմանը այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:

Նա հավելեց, որ մայիսի 12-ին Երևանի Բաբաջանյան փողոցի և մայիսի 14-ին Գառնի գյուղի գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունները գազաբալոնների սխալ շահագործման հետևանքն էին: «Երկու դեպքում էլ վարորդները չէին փորձարկել գազաբալոնները: Գառնիում տեղի ունեցած պայթյունի հետ կապված պետք է նշեմ, որ վարորդը ինքն էր տեղադրել գազաբալոնային սարքը, որի մետաղյա թիթեղի հաստությունը մոտ երկու անգամ պակաս էր նախատեսված չափանիշից»,-պարզաբանեց Բադեյանը:

Անդրադառնալով գազալցակայաններում ավտոմեքենաների գերլիցքավորման խնդրին`Ռուբեն Բադեյանն ասաց հետևյալը. «Ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների աշխատանքային ճնշումը չպետք է գերազանցի 200 աստիճան մթնոլորտային ճնշումը, սակայն ավտոմեքենաների գազալցման ճնշումային կայանները(ԱԳԼՃԿ) մտել են անիմաստ մրցակցության մեջ և խախտում են այդ պահանջը` ավտոմեքենաները լիցքավորելով 230-280 աստիճան մթնոլորտային ճնշման ներքո, ինչը հանգեցնում է տխուր հետևանքների»,-արձանագրեց նա:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանը նշեց, որ 2011թվականից իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ-ում գործող 303 ԱԳԼՃԿ-եր ապահովել են գազաբաշխիչ աշտարակներով: «Այդ աշտարակների տեղադրման շնորհիվ ներկայումս ավտոմեքենաները լիցքավորելու ժամանակ ջերմաստիճանային տատանումներ չկան, ինչը ողջունելի փաստ է»,- նկատեց նա:

Նա նկատեց, որ ՀՀ կառավարությունը մշակում է համապատասխան օրենսդրական նախագիծ, որի համաձայն գազալցակայանների աշխատողները պարտավորվելու են ավտոմեքենաները լիցքավորելուց առաջ վարորդներից պահանջել գազաբալոնային սարքի հերթական փորձարկման փաստաթղթերը: «Յուրաքանչյուր փորձաքննությունից հետո վարորդին տրամադրվում է ակտ, որում նշված է գազաբալոնը հերթական փորձարկմանը ներկայացնելու ամսաթիվը: Համապատասխան օրենքի ընդունումից հետո այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ավտոմեքենաները լիցքավորելուց առաջ չեն ստուգի համապատասխան փաստաթղթերի առկայությունը, պատասխանատվության են ենթարկվելու»,-ընդգծեց Արծրուն Նաջարյանը:

Վերջին մեկ ամսում հանրապետության գազալցակայաններում երեք պայթյուն է տեղի ունեցել, այդ թվում մահվան ելքով: Մայիսի 12-ին պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում, մայիսի 14-ին` Կոտայքի մարզի Գառնի գյուղում, մահացել է 24-ամյա երիտասարդ, ով նույն գյուղի բնակիչ է: Իսկ մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքն երում Հ. Հ.-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկումով, ինչի հետեւանքով երեք անձ վերակենդանացման բաժանմունքում են լուրջ այրվածներով:

Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՊարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել