Բակո Սահակյանը մասնակցել է «Հայաթ Փլեյս» հյուրանոցային համալիրի բացմանը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին Ջերմուկ քաղաքում մայիսի 29-ին մասնակցել է «Հայաթ Փլեյս» հյուրանոցա-առողջարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է նման համալիրների դերակատարությունը քաղաքացիների հանգստի կազմակերպման, առողջության պա հպանման եւ զբոսաշրջության զարգացման գործում: