Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. 4 վիրավորներից մեկը 10-ամյա երեխա է
Օրվա իրադարձություններՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 29-ին՝ ժամը 23.27-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 3-ին կմ-ում բախվել են երկու «Օպել» մակնիշի 34 UR 563 համարանիշի (վարորդ՝ 35-ամյա Կ. Խ.) եւ 34 NA 032 համարանիշի (վարորդ` 52-ամյա Գ. Ս.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 34 NA 032 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Ս.-ն եւ ուղեւոր 32-ամյա Հ. Վ.-ն, 34 UR 563 համարանիշի ավտոմեքենայի ուղեւորներ 10-ամյա Գ. Խ.-ն եւ 59-ամյա Հ. Ղ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ:
Բժիշկները Հ.Վ.-ի եւ Գ.Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Հ.Ղ.- եւ Գ.Ս.-ի առողջական վիճակը` բավարար: