Նոր բանաստեղծական աշխարհ
ԲլոգԴավիթ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտնել, որ լույս է տեսել տաղանդաշատ բանաստեղծ՝ Դավիթ Մշեցու «Սիրո և մահվան տեսիլներ» բանաստեղծական ժողովածուն: Անձամբ ինձ համար այս իրադարձությունը տոն է, որովհետև ևս մեկ հրաշալի բանաստեղծական աշխարհ է հանձնվում հայ ընթերցողին: «Սիրո և մահվան տեսիլներ»-ը Դավիթ Մշեցու չորորդ գիրքն է, դրանից առաջ ընթերցողին է հանձնվել «Կարմիր մամուռ», «Քառասուն դար քառասուն տարում» և «Բռի աստվածներ» բանաստեղծական ժողովածուները: Բացի բանաստեղծական հզոր տաղանդից, Դավիթը նաև հպարտ քաղաքացու և ազգային արժեքների կրող հայորդու օրինակ է շատերի համար: Ինչպես նկատել է գրքի առաջաբանի հեղինակ բանաստեղծ Գոռ Հարությունյանը, Դավիթն ուղն ու ծուծով հայ է:
Ավարտելով միտքս՝ ցանկանում եմ շնորհավորել տաղանդաշատ բանաստեղծին և հպարտ գրչեղբորս նոր զավակի ծննդյան առթիվ և մաղթել նորանոր բանաստեղծական գագաթների նվաճում:
Քո ընկեր ու զինակից Դավիթ Ասատրյան
Ավարտելով միտքս՝ ցանկանում եմ շնորհավորել տաղանդաշատ բանաստեղծին և հպարտ գրչեղբորս նոր զավակի ծննդյան առթիվ և մաղթել նորանոր բանաստեղծական գագաթների նվաճում:
Քո ընկեր ու զինակից Դավիթ Ասատրյան