Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Մեծահարուստ «կենդանասերը» 350,000 դոլար է ծախսել ռնգեղջյուր սպանելու իրավունք ստանալու համար (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Սև ռնգեղջյուրներն արագորեն վերանում են երկրի երեսից։ Նրանց ցեղակիցները՝ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրները, մնացել են ընդամենը մեկ արու ռնգեղջյուրի հույսին, ու հազիվ թե նրանց բարեհաջող վերարտադրությունը հնարավոր լինի։ Վերջին արու հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը ներկայումս գտնվում է զինված պահակի պաշտպանության ներքո։ Բանն այն է, որ անգամ հիմա, երբ նա միակն է իր տեսակի մեջ, որսագողերը չեն խնայի նրան ու հաշված րոպեների ընթացքում կսպանեն նրան եղջյուրի համար, որը կարող է վաճառվել անեթեթ բարձր գնով Վիետնամոււմ և ասիական երկրներում։ Այս վայրերում ռնգեղջյուրն օգտագործվում է որպես քաղցկեղի դեղամիջոց։  

Ոչ մի ապացույց չկա, որը կվկայեր, որ այս «դեղամիջոցն» իսկապես որևէ բուժարար ազդեցություն է գործում, սակայն վերջին տասնամյակում որսագողության մակարդակն այնքան է աճել, որ ռնգեղջյուրները լուրջ վտանգի տակ են։ 50 տարի առաջ աշխարհում մոտ 70,000 սև ռնգեղջյուր կար, մինչդեռ ներկայումս նրանց թիվը 5,000-ից էլ քիչ է։ Երկուշաբթի օրն այս թիվը մեկով էլ քչացավ։ «Dallas Safari Club» կոչվող խումբն աճուրդի հանեց օրինական ճանապարհով սև ռնգեղջյուր որսալու իրավունքը։ Քորի Նոուլթոն անունով մի մարդ 350,000 դոլարով գնեց այդ իրավունքը, թեպետ այս միջոցառման հետ կապված դժգոհությունների ալիք էր բարձրացել։ Ակնհայտ է, որ վտանգված կենդանու սպանությունն օրենքով թույլատրելը սխալ քայլ է, անհերքելի է նաև, որ Նոուլթոնի գումարը կարող է անհամեմատ ավելի մեծ օգուտ  բերել ռնգեղջյուրների պահպանության գործում, քան նրա պատճառած վնասն է։ 

Ֆինանսական միջոցների խիստ սղություն

Նոուլթոնն ինքն էլ պնդում էր, որ կենդանասեր է, թեպետ նա նաև ջերմեռանդ որսորդ է ու կանոնավորապես իր զոհերի լուսանկարները տեղադրում է սոցցանցերում։ Ռնգեղջյուրների պահպանությամբ զբաղվող ակտիվիստները հաճախ փաստում են ֆինանսավորման սղության մասին։ Նրանց գործն էլ ավելի է դժվարանում այն պատճառով, որ ռնգեղջյուրները մեծամասամբ բնակվում են հարաբերականորեն չքավոր երկրներում, որտեղ մարդիկ կարծում են, որ կենդանիների որսագողության պոտենցիալ շահույթի համար արժե ռիսկի գնալ։ Նամիբիայում գտնվող «Save the Rhino» բնապահպանական կազմակերպության նեկայացուցիչները «Dallas Safari Club»-ի կազմակերպած աճուրդի մասին ասել են.

«Այո, հրաշալի կլիներ, եթե դոնորները բավականաչափ գումար տրամադրեին ռնգեղջյուրներին որսագողերից պաշտպանելու համար անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով, կամ եթե բավականաչափ շատ զբոսաշրջիկներ այցելեին, և զբոսաշրջությունից ստացված գումարը ներդրվեր կրթական ծրագրերում, սակայն նման բան չի պատահում։ Մոտավորապես 500,000  դոլար է պահանջվում 20-30 ռնգեղջյուրի մասնակցությամբ ռնգեղջյուրների փոքր ծրագիր իրականացնելու համար։ Միայն Աստծուն է հայտնի, թե որքան գումար է պահանջվում Հարավային Աֆրիկայի Կրյուգերի ազգային արգելոցը կամ Նամիբիայի Էտոշա ազգային արգելոցը ղեկավարելու համար։ Ռնգեղջյուրների պաշտպանության նպատակով դրամահավաք կատարելը դժվար է»։

Բոլոր բնապահպանները չէ, որ կիսում են «Save the Rhino»-ի տեսակետը։ Շատերը նշում են, որ չի կարելի թույլատրել վտանգված կենդանու սպանությունն այլ վտանգված կենդանիների փրկելու համար։ Այնուամենայնիվ, տվյալ աճուրդից ստացված գումարն ուղղվելու է ռնգեղջյուրների պաշտպանությանը և բնակչության զարգացման ծախսերը հոգալուն։

Երկուշաբթի  օրը մի սև ռնգեղջյուր սպանվեց հարուստ որսորդի թեթև ձեռքով։ Այս դեպքը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Այնուամենայնիվ, երբ որսագողերը տարեկան մոտ հարյուր ռնգեղջյուր են սպանում Աֆրիկայում, դա մամուլում առանձնապես ակտիվորեն չի լուսաբանվում։ Ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքն այդքան մեծ ուշադրություն է գրավում, իսկ հարյուրավոր այլ դեպքեր անուշադրության են մատնվում ԶԼՄ-ների կողմից։ Եթե հասարակությունն իսկապես մտահոգված է ռնգեղջյուրների խնդրով, ապա կարող է նվիրատվություն կատարել «David Sheldrick Wildlife Trust», «Save the Rhino Trust» «World Wildlife Fund» կազմակերպություններին։

 

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ Վրաստանում