Երեւանում տղամարդը ծեծել է հարբած ընկերուհուն. Վերջինս հիվանդանոցում է
Հասարակություն49-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ հարվածել է ընկերուհուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:NEWS.am-ի տեղեկություններով՝ 43-ամյա Մ. Տիրոսյանը մայիսի 29-ին, երեկոյան դիմել է «Արմենիա» բժշկական կետրոն «վերին ծնոտի եւ ատամների վնասվածք» ախտորոշմամբ:
Պարզվել է, որ վիճաբանութան ժամանակ ընկերը՝ Մ Տոսունովը, ծեծի է ենթարկել ընկերուհուն՝ մի քանի անգամ ձեռքով հարվածելով դեմքին: Կինը չի կարողացել հաղորդում տալ, քանի որ եղել է հարբած:
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: