Սուրիկ Խաչատրյանը հարցաքննվել է իր դեմ մահափորձի քրեական գործի շրջանակներում
ՀասարակությունՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հաստատեց, որ իր դեմ մահափորձի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը հարցաքննվել է: Այս մասին այսօր մայիսի 31-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը:
Նա նշեց, որ գործով զբաղվում են իրավապահ մարմինները և բոլոր հարցերը պետք է տալ նրանց:
Մեր հարցին, թե ում եք կասկածում, նա նշեց, որ ոչ մեկին էլ չի կասկածում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին 2015թ. մայիսի 20-ին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը՝ հավելելով, որ տուժողներ չկան: Ժամեր անց Քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: