Սիրիայում հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 25 մարդ
ՀասարակությունՍիրիայի հյուսիս-արևելքում հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 25 մարդ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պետական САР հեռուստաընկերությունը հայտնել է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանին՝ Քամիշլի քաղաքում:
Հրդեհը բռնկվել է հիվանդանոցում գտնվող վառելանյութի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Զոհվածների մեծ մասը երեխաներ են, ևս 30 մարդ վնասվածքներ է ստացել:
Ականատեսների վկայությամբ, հզոր պայթյունը, որի պատճառը դեռևս հստակեցված չէ, լսվել է գրեթե ամբողջությամբ քրդերով բնակեցված քաղաքի ողջ տարածքում: Պայթյունի վայում մինչև այժմ սև ծխի ամպեր են վեր բարձրանում: