Գյումրիում մահացած հայտնաբերված 27-ամյա երիտասարդն առաքիչ էր
ՀասարակությունԳյումրիում այսօր՝ մայիսի 31-ին, մեքենայի մեջ մահացած հայտնաբերված տղամարդը Գյումրիի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Ավետիսյանն է:
Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վլադիմիր Ավետիսյանն առաքիչ էր, բնակվում էր հոր հետ:
Նախնական տվյալներով, Ավետիսյանն ինքնասպանություն է գործել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 31-ին Գյումրիի Մուշ 2 թաղամասում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել: Դիակի վրա հրազենային վնասվածքներ կան: Մեքենայի մեջ եղել է զենք եւ բանկային փաստաթղթեր: