ԻՊ-ի դիրքերի ռմբակոծման հետևանքով զոհվել է 59 խաղաղ բնակիչ
ՀասարակությունՍիրիական կառավարական օդուժի կողմից «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է 59 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Օդային հարվածները հասցվել են Էլ-Բաբ քաղաքի ուղղությամբ, որը վերահսկվում է ԻՊ-ի կողմից: Հաղորդվում է, որ կիրառվել է կասետային զինամթերք:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան այդ կապակցությամբ հայտարարել է, որ «Սիրիայի ռազմաօդային ուժերի հարձակումները սեփական տարածքում միանգամայն անընդունելի են»:
Նա նաև ընդգծել է, որ «կասետային ռումբերի օգտագործումը պետք է դադարեցվի»: