Ինժեներները հեռախոսի մարտկոցը զրուցելու ժամանակ լիցքավորելու մեթոդ են գտել
ՀասարակությունԱՄՆ Օհայոյի համալսարանի գիտնականները հատուկ տեխնոլոգիա են մշակել, որը թույլ կտա լիցաքավորել հեռախոսը խոսակցության ժամանակ:
Դրա համար պետք է ոչ թե նոր մարտկոց ստեղծել, այլ կատարելագործել արդեն եղածը: Ինժեներների կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է միայն ռադիոազդանշանի այն 97 տոկոսը, որը այսպես թե այնպես չի հասնում իր նպատակին, ուղղել անհրաժեշտ հունով, որպեսզի այն լիցքավորի բջջային հեռախոսը:
Նրանց հաջողվել է մշակել տեխնոլոգիա, որը հեռախոսով զրուցելու ժամանակ կլանում է ամեն անգամ իզուր վատնվող էներգիայի միլիվատտերը: Պարզ ասած՝ հեռախոսազրույցի ժամանակ անիմաստ վատնվող ազդանշանը օգտագործվելու է մարտկոցի լիցքավորման համար: Դրա համար հատուկ սխեմա է ստեղծվել, որը որոշում է, թե կոնկրետ որ ազդանշաններն են կորում անիմաստ, բայց դրանից հեռախոսակապի որակը չի բարելավվում:
Այս տեխնոլոգիան օգնում է 30 տոկոսով երկար պահել մարտկոցի օգտագործման ժամկետը: