Իսպանիայի ոստիկանությունը անանասների մեջ 200 կգ կոկաին է գտել
ՀասարակությունԻսպանիայի ոստիկանությունը անանասների մեջ 200 կգ կոկաին է գտել: Այս մասին ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Թմրանյութով լի մրգերը հայտնաբերվել էին 10 տարբեր տրանսպորտային կոնտեյներների մեջ, որոնք Հարավային Ամերիկայից ժամանել էին Ալխեսիրաս նավահանգիստ:
Հազարավոր անանասների մեջ ոստիկանները հայտնաբերել են դատարկ մրգեր, որոնք լցված են եղել կոկաինով: Հաղորդվում է, որ նավը մրգերը պետք է հանձներ Մադրիդի ու Սան Կիրզե դել Վալիեսեի 2 ընկերություններին: