Արամ Ա կաթողիկոսը կարևորում է երիտասարդների դերը Հայ եկեղեցում և համայնքներում
ՀասարակությունՄեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Բոստոնում հանդիպել է հայ համայնքի երիտասարնդերի հետ և քննարկել նրանց հուզող կարևոր խնդիրները: Ինչպես հաղորդում է Boston Globe կայքը, մայիսի 31-ին Վեհափառի հետ հանդիպման էր եկել տարբեր տարիքային խմբերի մոտ 100 երիտասարդ: Արամ Ա կաթողիկոսը զրուցել է Հայոց եկեղեցուն նոր կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությ ան մասին: «Մեր եկեղեցում և համայնքում մենք պետք է լուրջ վերաբերվենք երիտասարդությանը: Սա իմ առաջնային գերակայություններից է»,- ասել է կաթողիկոսը:
Հայ երիտասարդները հարցեր են բարձրացրել մուսուլմանների և քրիստոնյաների միջև միջկրոնական երկխոսության և հայ համայնքի անդամների ազգային ինքնության պահպանման վերաբերյալ:
Ավելի ուշ Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Բոստոնի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցում: