Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջ, ծանոթացել վերանորոգված եւ նոր կառուցվող մասնաշենքերին: Ինչպես փոխանցեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Արմեն Շահազիզյանին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այս կարեւոր ծրագրի իրականացման համար՝ ընդգծելով, որ նոր պայմաններում քոլեջն ավելի արդյունավետորեն կշարունակի իր աշխատանքը:
Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: