Քարդաշյանների Հայաստան այցի մասին իրապատումը շուտով հասանելի կլինի հեռուստադիտողին
LifestyleՌեփեր Քանյե Ուեսթի հետ Քարդաշյանների հայտնի ընտանիքի պատմական հայրենիք՝ Հայաստան այցի մասին իրապատումը շուտով հասանելի կլինի հեռուստադիտողին: Հայաստանում հատկապես այս եթերաշրջանին երկար և անհամբերությամբ են սպասում: Ինչպես հաղորդում է E! կայքը, այս մասին նշվում է «Մնացեք Քարդաշյանների հետ» (Keeping Up with The Kardashians) իրապատումի 10-րդ եթերաշրջանի անոնսում:
Հայաստան կատարած այցելության վերաբերող հատվածում կադրերում կարելի է տեսնել Քարդաշյան քույրերինˋ հայկական ավանդական տարազներով, Քիմ Քարդաշյանի և «ՀՀԿ տատիկի» հանդիպումը, և Քանյե Ուեսթին՝ չնախատեսված համերգից հետո Կարապի լճից դուրս գալիս:
Այս եթերաշրջանն առանձնահատուկ է լինելու նաև նրանով, որ ինչպես խոստանում են անունսում, հայտնի աստղային զույգը հայտարարելու են իրենց երկրորդ երեխայի մասին: