Աջարահայ համայնքում նշել են Երեխաների պաշտպանության օրը
ՀասարակությունԲաթումի մանկական սրճարաններից մեկում աջարահայ համայնքի նախաձեռնությամբ և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ կազմակերպվել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին հրավիրվել էին Բաթումում բնակվող կարիքավոր հայ ընտանիքների շուրջ երկու տասնյակ երեխաներ:
Միջոցառումն ուղեկցվել է խաղերով, հյուրասիրությամբ, իսկ վերջում երեխաներին բաժանվել են հուշանվերներ: