Տնային տնտեսուհին դրախտ է ստեղծել երկրի վրա՝ ընդամենը 15.000 դոլարով (լուսանկարներ)
LifestyleTert.am–ը գրում է.
Ավստրալիայից տնային տնտեսուհի Մելիթա Կաուլմանդես Հանթերը գնել է լքված կղզի՝ 15.000 դոլարով և կարողացել վերածել այն գերթանկարժեք հանգստավայրի։ Այս մասին գրում է Лента-ն։
Այսօր արդեն դրախտային վայրում, որը կոչվում է Song Saa Resort, կա 27 վիլլա, ռեստորան, բար, սպա-ծառայություններ և, իհարկե, հրաշագեղ բնություն։
Կղզում մնալու մեկ օրը կազմում է մոտ 870 դոլար. դա թանկ է, սակայն զբոսաշրջիկներին գրավելու խնդիր Մելիթան չունի։
Կղզում ամբողջ գույքը պատրաստված է բնական կամ վերամշակված նյութերից՝ փայտ, քար և նույնիսկ հին նավակների մնացորդներ։
Գազավորված ըմպելիքներ, համբուրգերներ, նրբերշիկներ և առողջության համար այլ վտանգավոր ուտեստներ հյուրերին այստեղ չի առաջարկվում. միայն տեղական խոհանոց, որը առավելագույնս օգտակար է։
Ի դեպ, կղզում վիլլա կարելի է ոչ միայն վարձակալել, այլև գնել՝ 600.000-ից մինչև 1.7 մլն դոլարով։ Հարկ է նշել, որ տեղացիները ավստրալուհու գործունեությունը ողջունել են, քանի որ Կամբոջայում աշխատանքի խնդիր կա։ Հանգստավայրի աշխատակիցներին մոտ 80%-ը կամբոջացիներ են։
Մելիթան զբաղվում է նաև ամենատարբեր բարեգործություններով։ Օրինակ, 2015թ. մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ամսական 3 հյուրերից ստացած եկամուտը փոխանցվելու է Song Saa հիմնադրամին։ Այդ գումարը Մելիթան պատրաստվում է ծախսել կրթության, բնապահպանության և այլ նախաձեռնությունների համար։














