Խոշոր ավտովթար Երևանում. 19-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ (լուսանկարներ)
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Հայկազ Սարգսյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 004 ԼԼ 02 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի պարսպին և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Սարգսյանը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Վահան Առաքելյանն ու Արմեն Աղեկյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը՝ այստեղ: