Արեւաբույրում հրդեհվել է տներից մեկի տանիքը
ՀասարակությունԱրարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 1-ին, ժամը 06:00-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արեւաբույր գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից` դեպքի վայրում պարզ է դարձել, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում եւ հարակից խորդանոցում: Հրդեհի արդյունքում ամբողջությամբ այրվել են 225 ք/մ տարածքով տանիքի փայտյա կառուցատարրերը եւ 20 ք/մ տարածքով հարակից խորդանոցում գտնվող տնտեսական աղբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 07:11-ին: