Մարզերի և Երևանի գեղարվեստի դպրոցների սաները կներկայանան հաշվետու ցուցահանդեսով
ՄշակույթՄշակութային կրթության հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 4-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 2014-2015 թվականների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցադրությանը յուրաքանչյուր դպրոց կներկայանա 3-4 գեղանկարչական աշխատանքով:
Նախաձեռնության նպատակն է խթանել կերպարվեստի կրթական հաստատությունների գործունեության զարգացմանը, նպաստել սաների և մանկավարժների միջև փոխադարձ կապի ստեղծմանը: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի նաև դպրոցների կիրառական արվեստի բաժնի սաների` «Արևմտյան Հայաստանի կորուսյալ վիլայեթների տարազների նորովի մեկնաբանում» ծրագրի աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատանի ստեղծագործողները նախաձեռնության շնորհիվ մանրամասն ուսումնասիրում են Արևմտյան Հայաստանի շրջանների մշակույթը, կենցաղին բնորոշ հատկանիշնե րը, զարգացնում երևակայությունը` ցուցադրելով գեղարվեստական մտքի թռիչք: