Դիլիջանի հյուրանոցի այցելուն հայտնաբերվել է Հաղարծին գյուղում
Օրվա իրադարձություններՏավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Ռեդ Հոթել» հյուրանոցի անհետացած այցելու Վ. Տ.-ն հունիսի 2-ին գտնվել է Հաղարծին գյուղի տարածքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հունիսի 1-ին՝ ժամը 23.15-ին ահազանգ էր ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Ռեդ Հոթել» հյուրանոցի այցելուն՝ Վ. Տ.-ն (մոտ 28 տարեկան), ժամը 12.00-ի սահմաններում դուրս է եկել հյուրանոցից՝ հայտնելով, որ ավտոմեքենայով մեկնելու է «Գոշավանք» վանական համալիր, այնուհետև՝ ոտքով Պարզ լիճ: Ժամը 17.00-ի սահմաններում քաղաքացու ավտոմեքենան նկատել են «Գոշավանք» վանական համալիրի մոտակայքում, այնուհետև քաղաքացուց տեղեկատվություն չէր ստացվել: Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ: