Հանրապետության շուրջ 1800 դիմորդ միասնական քննություն են հանձնել երեք առարկայից
ՀասարակությունՀանրապետության շուրջ 1800 դիմորդ հունիսի 2-ին միասնական քննություն են համձմել երեք առարկաներից: «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից:
«Երեք առարկաներից 1800 հանձնող կան: 1400-ը՝ «Կենսաբանություն» պետք է հանձներ, 140-ը՝ «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») և մոտ 300 դիմորդ՝ «Աշխարհագրություն»,-նշեց Իսպիրյանը:
Երեք քննություններն անկացվել են 13 քննական կենտրոններում: Քննություններից բացակայած ուսանողների թվի վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա:
Տասնմեկ հազարից ավելի դիմորդ այս տարի կմասնակցեն միասնական քննություններին: Քննությունների մեկնարկը տրվեց հունիսի 2-ին: Դրանք կկազմակերպվեն հանրապետության 34 քննական կենտրոններում: Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն կհանձնեն հունիսի 5-ին, իսկ «Ֆիզիկա» առարկայից՝ հունիսի 9-ին: «Օտար լեզու» առարկայից քննություն կանցկացվի հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայից՝ հունիսի 16-ին: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունը կանցկացվի հունիսի 19-ին: «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն էլ տեղի կունենա հունիսի 23-ին: