Հայաստանի մի շարք համայնքներում կլուծվի ջրամատակարարման խնդիրը
ՀասարակությունՀայաստանը ջրային տնտեսության ոլորտում արմատական փոփոխություններ է նախաձեռնել, որոնց արդյունքում մի շարք համայնքներում կլուծվի ջրամատակարարման խնիդրը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեինախագահ Արամ Հարությունյանը հայտնեց, որ այժմ 10 մլն եվրո ֆինանսավորման շուրջ բանակցություններ են ընթանում միջազգային KfW բանկի հետ:
«Ներկայումս սպասարկման տարածքից դուրս են գտնվում շուրջ 570 համայնքներ: Ուսումնասիրության արդյունքում կընտրվեն այն համայնքները, որտեղ ջրի խնդիրն ավելի օրակարգային է, և աստիճանաբար դրանք կընդգրկվեն սպասարկվող տարածքների մեջ: Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորում ստանալու համար բանակցում ենք KfW բանկի հետ»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ հայտնեց, որ պետությունը համագործակցելու է միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունների հետ: «Ֆինանսավորման առումով կարևոր է, թե ինչ քաղաքականություն է որդեգրել երկիրը և կարգավորման ինչ գործիքներ է ներդրել»,- ընդգծեց նա:
Ծրագրի իրագործումը նախատեսվում է 2016 թվականից, երբ կընտրվի ջրամատակարարման միասնական կառավարիչ: Մեկօպերատորի ընտրությունը թույլ կտա նվազեցնել ծախսերն ու տնտեսման հաշվին ներդրումներ կատարել ջրամատակարարումչունեցող համայնքներում: