ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը հանդիպում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ
ՀասարակությունՀայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն Ազգային ժողովում հանդիպում է ունենում ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Պատգամավորները ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկում են էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորումները: Հանդիպմանը մասնակցում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկմ անը ներկա է եղել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, սակայն նա լքել է քննարկումը՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը մասնակցելու համար:
ՀԾԿՀ նախագահը հունիսի 2-ին` ժամը 16:00-ին, Ազգային ժողովում հանդիպում կունենա նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայիհաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդանիէներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները: ԶԼՄ-ներիհաղորդմամբ` «Հայաստանի էլեկտրացանցերն» առաջարկում է բնակչության համարէլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: