Մաքսիմ Հակոբյանին պատկանող “Մարիլա” ընկերության կաթնամթերքի մածունում և կաթում հայտնաբերվել են վտանգներ
ԲլոգԳագիկ Մամուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մաքսիմ Հակոբյանին պատկանող “Մարիլա” ընկերության կաթնամթերքի մածունում և կաթում հայտնաբերվել են վտանգներ: Մինչ սննդամթերքի անվտնագության պետական ծառայությունը բարիդրացիական հարաբերություններ է ձևավորում օլիգարխների հետ, սպառողները շարունակում են օգտագործել կասկածելի և վտանգավոր մթերքներ: ՍԱՊԾ գործունեությունը, ավելի ճիշտ անգործությունը, հասել է այնպիսի մակարդակի, որ մենք արդեն հույսներս կտրած, ուղղակի կատակում ենք, մինչդեռ նրանց անգործությունը ոչ միայն ունեցել է ցավալի հետևանքներ` թունավորումներ մանկապարտեզներում, բնակարաններում, այլև կարող է անգամ ունենալ ողբերգական հետևանքներ:
Որքա’ն կարող է այսպես շարունակվել: Երբ իրականում մի փոքր խորանում ես պրոբլեմի մեջ, պարզ է դառնում, որ նման տեմպով շարունակելու դեպքում անխուսափելի են բացասական հետևանքները:
Գազալցակայաններում պայթյուններից հետո գրանցվեցին մահվան դեպքեր նոր հասկացանք, որ գործ ունենք լուրջ խնդիրների հետ: Մի’թե պարտադիր պետք է մահվան դեպքեր գրանցվեն: