Երեւանում վթարի հետևանքով մահացած` տաքսու ուղևորուհին 4 երեխաների մայր էր
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Երևանում այսօր` հունիսի 2–ին, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած, Երևանի 47-ամյա բնակչուհի Սուսաննա Խաչատրյանը ամուսնացած էր և ուներ 4 երեխա: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննայի ընկերուհի Գայանեն` նշելով, իրենց մյուս ընկերուհին` վթարի հետեւանքով ծանր վիրավորված, 33–ամյա Արմինե Ալեքյանն ամուսնացած էր, երեխա չուներ։
«Երկուսն էլ իմ ընկերուհիներն են։ Հաճախ տաքսի ծառայություններից չէին օգտվում, այս անգամ որոշել են օգտվել: 3-րդ մասից նստել են, որ գնան Մասիվ։ Արմինեի մայրիկի վիճակն էլ հիմա շատ վատ է, խեղճ կինը սպասում է, որ հրաշք տեղի ունենա»,– ասաց նա։
Շարունակուկությունը՝ այստեղ: