36-ամյա քաղաքացին Բագրատունյաց փողոցում ծեծել է 25-ամյա աղջկան
ՀասարակությունՄայիսի 31-ին, ժամը 04.50-ին, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 4 հասցեից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Կարեն Ղ.-ին, 21-ամյա Բորիս Ղ.-ին, 19-ամյա Աշոտ Ս.-ին եւ բաժին են հրավիրել 25-ամյա Անուշ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հաղորդում է տվել, որ Կարեն Ղ.-ն Բագրատունյաց փողոցի թիվ 4 հասցեում իր հետ վիճաբանել եւ բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին եւ քաշել մազերից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: