Մայիսի 25-ից 30-ը ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 84 տրասնպորտային միջոց
ՀասարակությունՃանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանպարհային հատվածներում և մայրաքաղաքում: Համաձայն ոստիկանության տարածած տեսանյութի՝ մայիսի 25-ից 30-ը Երևան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 84 տրասնպորտային միջոց: Դրանցից երկուսի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում, մեկ տրանսպորտային միջոցի խլացուցիչը վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար:
Մյուս 27 տրանսպորտային միջոցի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 54 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝ համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: