Եգիպտոսի նախկին նախագահը կարող է արտահանձնվել Թուրքիային՝ նման ձևով խուսափելով մահապատժից
ԲլոգԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եգիպտական պարբերականներից մեկը գրել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի` Թուրքիայի քաղաքացիություն ստանալու հավանականության մասին: Պարբերականը նշել է, որ քաղաքացիություն ստանալով` Մուրսին կարող է արտահանձնվել Թուրքիային և եգիպտական օրենսդրության համաձայն նաև ազատվել մահապատժից: Օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մահապատժի որոշումները կարող են չեղյալ համարվել դատարանի որոշմամբ: Եգիպտական դատական պրակտիկայում նման նախադեպեր նախկինում եղել են: Թուրքիան նաև ակտիվ է ամեն կերպ Մուրսիին Թուրքիա փոխադրելու հարցում: