Նոր սկանդալ. ՀԷՑ-ն ամսական 2 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձով աշխատակից է հրավիրել Վոլգոգրադից
ԲլոգՎերջին օրերին հանրության ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում շարանակում է մնալ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: Մինչ քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում ու մարզերում, իսկ պատկան մարմինների ներկայացուցիչները փորձում են հուսադրել, թե թանակցում, այնուամենայնիվ լինելու է, բայց ոչ շրջանառվող 17 դրամի չափով, , ՀԷՑ-ի ղեկավարությունը չի էլ պատրաստվում հրաժարվել ճոխ ապրելակերպից ու բարձր աշխատավարձերից:
Երեկ Բիբինի հետ հանդիպմանը մասնակցած պատգամավորներից մեկը տեղեկացրեց, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը նոր աշխատակից է հրավիրել Վոլգոգրադից և նրա հետ 1 տարվա պայմանագիր է կնքվում՝ ամսական 2 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձով: