Նոր սիրավեպ. Ռիհանան ու Կարիմ Բենզեման միասին են
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հայտնի երգչուհի Ռիհանան հոգացել է այն մասին, որ մամուլում սկսեն խոսել իր նոր սիրավեպի մասին: Ըստ լուրերի, նրա սիրեցյալ ընկերը «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի, Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման է:
27-ամյա երգչուհուն և ֆուտբոլիստին նկատել են Նյու Յորքում առավոտյան ժամը 6-ին, ովքեր միասին դուրս են եկել շուրջօրյա սրճարանից, որից առաջ եղել են մոտակայքում գտնվող գիշերային ակումբներից մեկում:
Նշենք, որ երգչուհին և ֆրանսիացի ֆուտբոլիստը ծանոթ են շուրջ մեկ տարի 2014թ. հունիսից, երբ Ռիհանան գրառում էր կատարել Բենզեմայի թվիթթերյան էջին՝ սատարելով նրան Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ: