«Մարիլա»-ի արտադրանքի մասին հերթական հերյուրանքն են տարածում. ընկերությունը պատրաստ է դիմել դատարան
Հասարակություն«Մարիլա» ընկերության արտադրանքի մասին հերթական հերյուրանքն են տարածում: Արդեն որերորդ անգամ անհաջող փորձեր է արվում վարկաբեկելու սպառողին քաջածանոթ ապրանքանիշը: Նման քայլերի հեղինակներին ու նպատակներին անդրադառնալու ցանկություն բնավ չունենալով, «Մարիլա» ընկերությունը վստահեցնում է, որ այն ապրանքատեսակները, որոնք հասնում են սպառողին հանրապետության բազմաթիվ համայնքներում, գտնվում է համապատասխան կառույցների, մասնագետների հսկողության ներքո: Կայքէջում ներկայացված փաստաթղթերը դեռևս ենթակա են ստուգման, ինչպես նաև հոդվածում շարադրվածը: «Մարիլա» ընկերությունը` հերքելով մեղադրանքներն ու կասկածի տակ դնելով փորձարկման արձանագրությունները, մտադիր է նաև դատական ատյաններում պաշտպանել մեր անունը:
Ֆեյսբուքյան իր էջում գրում է Հասմիկ Թովմասյանը: