Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մահափորձի գործով տուժող է ճանաչվել
ՀասարակությունՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ իրականացված մահափորձի գործով տուժող է ճանաչվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով տուժող են ճանաչվել նաև նրա վարորդն ու օգնականը»,-հայտնեց նա:
Մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան: Կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկ անիշներով: