Դոլարի փոխարժեքն աճել է 0.21 դրամով
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հունիսի 3-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.21 դրամով` կազմելով 477.4 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.63 դրամով և կազմել 530.87 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով` կազմելով 8.95 դրամ։ Բրիտանական ֆու նտի փոխարժեքն աճել է 0.7 դրամով և կազմել 729.18 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 3-ին կազմել է 18 հազար 408.88 դրամ, արծաթի գինը՝ 254.83 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 14.29 դրամ: