Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Չեխական փորձն ու հայկական զարգացման հեռանկարները

Հովիկ Աբրահամյանը Պրահայում չեխ-հայկական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերել առանձնահատուկ` «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցում: «Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի ոլորտներում»:

Իսկապես, չեխական ներդրումներ ներգրավելը և չեխական ընկերությունների ավելացումը մեր տնտեսության համար հսկայական աջակցություն կլիներ, սակայն այստեղ ավելի կարևոր է՝  չեխական տնտեսական քաղաքականության ուսումնասիրությունը և դրա խելամիտ կիրառությունը: Խոսքը հատկապես վերաբերվում է արտահանման քաղաքականությանը, ներգնա տուրիզմի զարգացման քաղաքականությանը և արտերկրում երկրի արդյունավետ ներկայացման (պրեզենտացիայի) փորձի ուսումնասիրությանը:

Վերջին տարիներինՀայաստանի և Չեխիայի միջև քաղաքական հարաբերությունները ակտիվացելեն և Հայաստանը հույս ունի, որ Չեխիան լուրջ դեր կարող է խաղալ Հայաստանի և ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների կառուցման և զարգացման հեռանկարում: Սակայն, տնտեսական հարաբերությունների մակարդակը զգալիորեն զիջում է քաղաքական հարաբերություններին: Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների կառուցման առումով այդպիսի միջնորդ երկրներ կարող են լինել նաև Կիպրոսը, Հունաստանը, Ֆրանսիան և ինչու չէ նաև Լեհաստանը, որոնց հետ պետք է յուրովի աշխատել:

Չեխիան եվրոպական հետսոցիալիստական ճամբարի երկրներից ամենահաջող տնտեսական քաղաքականություն իրականացրած երկիրն է, որը ներկայումս ունի զարգացած տնտեսություն (հատկապես զարգացած արդյունաբերություն), իսկ կենսամակարդակի ցուցանիշներով այդ շարքում գտնվում է ամենառաջատար դիրքերում՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով զիջելով միայն Սլովենիային: Չեխիայի արդյունաբերության վերականգման և արդիականացման փորձը բավականին հետաքրքիր է և բավականին ուսանելի: Չեխիան համարվում է արտահանման ուղղված տնտեսություն ունեցող երկիր, որի արտահանման հիմնական խումբը  հանդիսանում է՝ արդյունաբերական արտադրանքը, հատկապես ավտոմոբիլները և տրանսպորտային տարբեր միջոցները, որոնք կազմում են արտահանման մոտ կեսը: Արտահանվում է նաև դեղորայք, սննդամթերք, մետալուրգիական արտադրանք, հայտնի չեխական գարեջուրը և այլ արտադրանքներ:

Բավականին հետաքրքիր է Չեխիայի փորձը երկրի սեփական կերպարի ճիշտ ներկայացման և իմիջի բարձրացման առումով: Գործում են պետական կառույցներ, որոնք ենթարկվում են տարբեր նախարարությունների և հատուկ ստեղծվել են արտասահմանում երկրի համբավը հավուր պատշաճի ներկայացնելու համար, ինչպես օրինակ, «Չեխական տները», որը սփռված են մի շարք երկրներում և զբաղված են երկրի ներկայացմամբ, չեխական լեզվի,  մշակույթի և արվեստի տարածմամբ: «Czech Trade»  պետական գործակալության առաքելությունն է Չեխիայից արտահանման խթանումը: Մեկ այլ նմանատիպ ինստիտուտ է «Czech Invest» գործակալությունը, որն օտարերկրյա ինվեստիցիաների ներգրավման աջակցության հարցերով է զբաղվում, կամ  «Czech Tourism» գործակալությունը, որը մասնագիտանում է ներգնա զբոսաշրջային բիզնեսի զարգացման հարցերով: Հայաստանը նույնպես ունի որոշ նմանատիպ կառույցներ, սակայն դրանց արդյունավետությունները անհամատեղելի են և չեխական փորձի ուսումնասիրությունը անհրաժեշտ է:

Իսկապես,  տնտեսական համագործակցության ծավալները դեռևս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Ոչ միայն մտահոգիչ է Չեխիայի հետ առևտրի ծավալների ցածր մակարդակը, այլ նաև դեպի այս երկիր արտահանման ծավալների ոչ կայուն և փոփոխական լինելը: Այսպես, եթե արտահանումը դեպի Չեխիա 2013թ.-ին  կազմել է 8,4 մլն դոլլար, ապա 2014 թ.-ին կտրուկ նվազել է և կազմել է 1,4 մլն դոլլար: 2014 թվականին արտահանել ենք հիմնականում կոնյակ (921 հազար դոլար, որը կրկնակի աճել էր 2013 թվ.-ի համեմատ) և ալյումինե նրբաթիթեղ (107 հազար դոլար): Իսկ Չեխիայից ներմուծման ծավալները էական փոփոխություններ վերջին 5 տարիների ընթացքում չեն կրել  և տատանվում են  20 մլն. դոլարի միջակայքում:

Չեխիայից Հայաստան ներմուծվում է հիմնականում ավտոմեքենաներ, գարեջուր, բյուրեղապակի, սպասքեղեն, հրուշակեղեն, սննդամթերք, դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներև այլն: Հայաստանը, վերջապես, պետք կարողանա քայլեր անել` օգտվելու ԵՄ կողմից տրամադրվող  (GSP+) առևտրային ռեժիմից և լրջորեն մտածել Չեխիայում, այդ թվում նաև  Եվրոպական շուկայում հաստատվելու  և աստիճանաբար կայանալու համար:

 Անդրանիկ Բարսեղյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան