«Օրենքով գող» Զապը կարտահանձնվի՞ Չեխիային
ՀասարակությունՀայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկում են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի գործի լուծումը, ով մեղադրվում է Չեխիայում սպանություն պատվիրելու մեջ։ Չեխիայի իշխանությունները պահանջում են արտահանձնել նրան։ Այս մասին գրում է ceskenoviny.cz-ը՝ հղում կատարելով լրագրողների հետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի զրույցին։
Կայքը նշում է, որ Սողոյանը բանտարկված չէ և, ըստ ամենայնի, Հայաստանում է։
«Եվ քանի որ երկու երկրների միջև արտահանձնման մասին համաձայնագիր չկա, լուծում գտնելն այդ դեպքում նախարարությունների գործն է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։
Աբրահամյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է զբաղվել գործով, եթե գտնվեն կենսունակ ճանապարհներ: «Ամեն մարդ, ով խախտում է օրենքը, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հավելել է նա՝ չեխ գործընկեր Բոգուսլավ Սոբոտկայի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
Աղբյուր՝ Blognews.am