Դեն Բիլզերյանն առաջադրելու է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում
LifestyleԱմերիկահայ միլիոնատեր, պոկերի աստղ, արկածներ որոնող, փլեյբոյ ու ինստագրամի աստղ Դեն Բիլզերյանը որոշել է առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում։ Այս որոշումը նա կայացրել է այն բանից հետո, երբ անցած ամիս պոկեր է խաղացել նախագահի մեկ այլ թեկնածու՝ սենատոր Ռենդ Փոլի հետ և որոշել իր ուժերը փորձել այս նոր ոլորտում։
.jpg)
Մինչ Բիլզերյանը պաշտոնապես կհայտարարի իր որոշման մասին, նրան կարելի է սատարել Bilzerian2016.com կայքում։ Սպասվում է, որ ինստագրամի արքան պաշտոնապես կհայտարարի իր առաջադրման մասին հունիսի 24-ին՝ Նյու Յորքի էլիտար ակումբներից մեկում կայանալիք խնջույքի ժամանակ։
.jpg)
Դենի իմիջմեյքերներն ու նախընտրական շտաբը կարող են հանգիստ լինել այս առումով, քանզի Բիլզերյանի մասին ամենասկանդալային մանրամասները վաղուց են հայտնի բոլորին ու շանտաժով նրան սպառնալը բարդ է։
Դեն Բիլզերյանը միայն ինստագրամում ունի 9.4 միլիոն հետևորդ, այնպես որ, կարելի է ասել, որ նա արդեն իսկ ունի բացվականին տպավորիչ ընտրազանգված։
.jpg)