450 հազար դոլար արժողությամբ Bentley–ն` հին ամբարում (լուսանկարներ)
LifestyleԲրիտանացին հին ամբարում հազվադեպ Bentley 4½ գտավ, որը մասնագետները վերականգնման համար պիտանի համարեցին։
1929 թ.–ի արտադրության ավտոմեքենան հաջողակի պապը գնել էր դեռևս 1935 թ.–ին, իսկ 50 տարի անց ամբարում էր տեղավորել և մոռացել դրա գոյության մասին։ Նոր տերը այն գտավ հնոտիքի մեջ և մտադիր էր դրանից գոնե 50 հազար դոլար օգուտ ստանալ։ Բայց, երբ ասացին, որ մեքենայի դետալները օրիգինալ են, տղամարդը շոկի մեջ ընկավ։ Այդ հազվագյուտ ավտոմեքենան այսօր կարելի է վաճառել 450 հազար դոլարով։




