Խարդախության համար հետախուզվող քաղաքացին 12 տարի անց ներկայացավ ոստիկանություն
ՀասարակությունՀունիսի 2-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Մեհրի Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2003 թ. օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: