Business Insider-ը Տաթևը ներառել է 16 ամենայուրահատուկ եվրոպական վայրերի ցանկում (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Business Insider-ը տուրիստական 16 վայրեր է առանձնացրել նրանց համար, ովքեր ցանկանում են ճամփորդել Եվրոպայի գեղեցիկ վայրերով՝ միաժամանակ խուսափելով այն վայրերից, որոնք լի են զբոսաշրջիկներով։
«Եվրոպական 16 անհավանական վայրեր, որոնք դեռևս չեն բացահայտվել զբոսաշրջիկների կողմից» խորագրով հոդվածում տեղ է գտել նաև Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Տատև գյուղը։
Ամբողջական ցանկին ծանոթացեք ստորև։
16 Սարաևո։ Օլիմպիական լեռներով շրջապատված Բոսնիա և Հերցոգովինայի մանրաքաղաքը հարուստ պատմություն ունի (Ֆրանց Ֆերդինանտն այստեղ է սպանվել, ինչն էլ Առաջին աշխարհամարտի բռնկման պատճառ է դարձել)։ Սարաևոն արևմուտքի ու արևելքի միաձուլում է։ Այստեղ կարելի է նկատել Օսմանյան կայսրության ազդեցությունը։ Սարաևոյում զբոսաշրջիկները կարող են հետաքրքիր թանգարաններ, մսկիթներ ու եկեղեցիներ։

15 Քունգսլեդեն։ Քունգսլեդենը գտնվում է Շվեդիայի հյուսիսային շրջանու։ Այն այցելելու պարտադիր վայրերից է հատկապես արշավի սիրահարների համար։ 450կմ երկարույթյուն ունեցող արշավային արահետ է անցննում Աբիսկո և Հեմավան բնակավայրերի միջով, որ հանդիսանում է Եվրոպայի տարածքում պահանված վայրի բնության ամենախոշոր տարածքը։

14 Բաչարչ։ Բաչարչը փոքրիկ քաղաք է, որը գտնվում է Գերմանիայի Ռայն գետի հովտում։ Լուսանկարելու համար կատարյալ այս քաղաքը հարուստ է քարե փողոցներով, գունավոր տներով ու գեղեցիկ դղյակներով ու եկեղեցիներով։

13 Սվալբարդ։ Սվալբարդը կղզիախումբ է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի, Նորվեգիայի և Հյուսիսային բևեռի միջև։ Այն արկտիկական բննության հսկայական անվնաս տարածք է. այնպես որ վերցու քեզ հետ ձմեռային իրերդ ու չզարմանաս, որ բևեռային արջերի հանդիպես այստեղ։ Այցելուները կարող են նաև ականատես լինել հյուսիսափայլի։

12 Բերատ։ Ալբանիայում գտնվող Բերատ քաղաքը ժամանակին Բյուզանդական կայսրության կարևորագույն բնակավայրերիցմեկն էր։ Այստեղ կարելի է 13-րդ դարի հնության բյուզանդական եկեղեցի տեսնել։ Բերատ հին քաղաքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

11 Կիժի։ Կիժի ռուսական կղզին գտնվում է Օնեգա գետի վրա։ Այստեղ կարելի է տեսնել Կերպարանափոխության փայտյա հսկայական եկեղեցին 30 փոքրիկ գմբեթներով։ Կղզու վրա գերաններով կառուցված բազմաթիվ այլ կառույցներ կան, պատմական Յամկա գյուղը ներառյալ։

10 Լա Լոկ-Գագեակ։ Լա Լոկ-Գագեակը կառուցված է Ֆրանսիայի հարավային շրջանում գտնվող Դորդոն գետի ժայռերի մեջ։ Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղեերից մեկը համարվող Լա Լոկ-Գագեակը իր սեփական բնական սոլյարիումն ունի (քարերից ձևավորված), որտեղ կարելի է բազմաթիվ էքզոտիկ բույսեր տեսնել։

9 Հուլիան Ալպեր։ Ձգվելով Իտալիայի հյուսիսարևելյան շրջանից մինչև Սլովենիա՝ Հոլյան Ալպերը ներառում են Սլովենիայի ամենաբարձր գագաթը՝ Տրիգլավ լեռը։

8 Չեսկի Կրումլով։ Չեխիայի հանրապետության Վելտավա գետի ափին գտնվելով՝ Չեսկի Կրումլովը հիմնադրվել է 13-րդ դարում և դրա ճարտարապետությունը մինչ այսօր չի փոփոխվել։ Քաղաքի դղյակից կարելի է անկրկնելի տպավորիչ տեսարանների ականատես լինել։

7 Ազորյան կղզիներ։ Ազորյան 9-ը կղզիներում, որոնք գտվում են Պորտուգալիայի ափամերձ շրջանում, կարել է ամեն ինչից մի քիչ գտնել։ Վառ կապտականաչ լճեր, հրաշալի գինի, մարգագետիններ, հրաբխային խառնարաններ, իսկ ցնցող ծաղիկները ծախկած են կղզիների ողջ տարածքում։

6 Կասմու։ Կասմուն գտնվում է Էստոնիայի ափամերձ շրջանում և Լահեմա ազգային պարկի մաս է կազմում։ Այն հայտնի է, որպես «Կապիտանի գյուղ»։ Բացի ծովային թանգարանից Կասմուն նաև առաջարկում է բացօթյա հանգստի մի շարք տարբերակներ, ինչպես օրինակ ձկնորսություը, նավարկությունը, ձիավրությունը։

5 Բուկովինա։ Ռումինիայի և Ուկրայինայի միջև բաժանված Բուկովինան թաքնված է փարթամ բնության ու գլորվող բլուրների մեջ և հայտնի է որպես «նկարված վանքերի և եկեղեցիների» տարածք։ Այստեղ կարող եք հարյուրամյա բազմաթիվ որմնանկարներ տեսնել։

4 Լամպեդուսա։ Լամպեդուսան Պելագիան ամենախոշոր կղզին է, որը գտնվում է Միջերկրական ծովի իտալական ափերին։ Այն հյուսիսաֆրիկյան ու իտալական ավանդական մշակույթի խառնուրդ է։ Այն չոր ու շոգ կլիմա ունի, սակայն այնպիսի հմայք է առաջարկում, որը կարող եք գտնել Հռոմում։

3 Կանգաս Դե Օնիս։ Կանգաս Դե Օնիսը գտնվում է Իսպանիայի Աստուրիաս շրջանի հյուսիսարևմտյան շրջանում՝ Սելլա գետի ափին։ Տեսարժան վայերերից են, Պիկոս դե Էուրոպա լեռնաշղթան և Պուենտե Ռոմանոն, որը Հռոմեական կայսրության տարիներից պահպանված ամենախոշոր կամուրրջներից մեկն է։

2 Ֆարոյան կղզիներ։ Դանիական Ֆարոյան կղզիները գտնվում են Նորվեգիայի և Իսլանդիայի միջև ՝ այցելուներին մատուցելով բննությունն իր ողջ մաքրությամբ։ Կզին շատ ավելին ունի առաջարկելու քան կարող եք պատկերացնել դրա փոքր չափերը տեսնելով՝ բարձ ժայռերից մինչև ջրվեժներ ու փոքրիկ գունավոր տներ ։

1 Տաթև։ Հայաստանի Տաթև գյուղի մոտ է գտնվում Տաթևի վանքը՝ բազալտե բարձրավանդակի վրա կառուցված 9-րդ դարի վանք։ Այն անհավանական լավ է պահպանվել և այստեղից կարող եք ցնցող բնապատկերների ականատես լինել։
