Հայտնաբերեցին հերթական գրպանահատին
ՀասարակությունՄայիսի 26-ին, ժամը 15.00-ին, 1971 թ. ծնված Շողիկ Մ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 70 երթուղու միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել գումար, անձնագիրը եւ սոցիալական քարտը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 3-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Գ. Նժդեհի փողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկել 28-ամյա Լեւոն Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: