Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


Կհաջողվի՞ արդյոք Թուրքիային փրկել Եգիպտոսի նախկին նախագահին մահապատժից

Բլոգ

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին օրերին թուրքական մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիին հնարավոր է Թուրքիայի քաղաքացիություն շնորհել և, Եգիպտոսի քաղաքացիությունից հրաժարվելու ու Թուրքիային արտահանձնվելու եղանակով խուսափել նրա հնարավոր մահապատժից, բավականաչափ խնդրահարույց է՝ թեպետ նման տեղեկտվության հիմքում, ըստ էության, եգիպտական դատական պրակտիկայում վերջերս գրանցված նախադեպն է՝ նույն «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպության մեկ այլ ակտիվիստ Մուհամմադ Սուլթանի օրինակը, ով արտաքսվեց ԱՄՆ: Մինչդեռ այս երկու դեպքերի միջև առկա են էական տարբերություններ, որոնք ավելի են բարդացնում Մուրսիի՝ Թուրքիային արտահանձնելու հնարավորությունը:

Թեև, ըստ եգիպտական օրենսդրության, օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մահապատժի որոշումները կարող են չեղյալ համարվել դատարանի որոշմամբ, այնուամենայնիվ մի քանի կարևոր հանգամանքներ կան, որոնց առկայությունը չի կարելի շրջանցել: Նախ և առաջ իրավական նրբությունները՝ վերոնշյալ Մուհամմադ Սուլթանն, ի տարբերություն Եգիպտոսի պաշտոնաթող արված նախագահի, ամերիկյան անձնագիր ուներ դեռևս ձերբակալման պահին: Բացի այդ, ի տարբերություն Մուրսիի, նա դատապարտված էր ցմահ ազատազրկման: Գործընթացի հնարավորության հաջորդ և ամենաէական խոչընդոտն, եգիպտաամերիկյան հարաբերությունների համեմատությամբ, եգիպտաթուրքական հարաբերությունների լարված բնույթն է, ինչը հատկապես իր գագաթնակետին է հասել շուրջ 2 տարի առաջ՝ հեղաշրջման միջոցով նույն Մուրսիին նախագահի պաշտոնից հեռացնելու պատճառով: 

Այսպիսով, ինչ է ստացվում, եթե եգիպտական իշխանություններն, այնուամենայնիվ, արտահանձնեն Մուրսիին Անկարային, ապա թուրքական քարոզչամեքենան երևույթը կներկայացնի որպես Թուրքիայի բարձրագույն իշխանությունների դիվանագիտական հաղթանակ Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ ալ Սիսիի և նրա գլխավորած վարչակարգի նկատմամբ՝ հերթական անգամ ընդգծելով Թուրքիայի առաջնորդ Ռ.Թ. Էրդողանի սկզբունքայնությունն ու Անկարայի առաջնայնությունը՝ իսլամական արմատական կառույցներին հովանավորելու գործում. մինչդեռ վերոնշյալը, հաշվի առնելով նաև Եգիպտոսի ներկա նախագահի ամբիցիաները, գրեթե զուրկ է հավանականությունից:
Այլ հարց է, որ Մուրսիին՝ Թուրքիային արտահանձնելու գործընթացն օգտագործվի նաև դիվանագիտական նպատակներով: Այս դեպքում պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Եգիպտոսի նախկին նախագահի հնարավոր մահապատիժն էականորեն կհարվածի այդ երկրի ներկա վարչակարգի արտաքին իմիջին՝ հանդիսանալով վերջին 2 տարիների ընթացքում նախկինում Եգիպտոսի իշխանության գլխին կանգնած «Մուսուլման եղբայրների» դեմ իրականացվող բռնաճնշումների գագաթնակետը: Այս համատեքստում, հատկապես հաշվի առնելով Պարսից ծոցի արաբական միապետությունների և հատկապես Կատարի ջանքերը՝ եգիպտաթուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, չի բացառվում, որ արտահանձնման գործընթացը ներկայացվի որպես եգիպտաթուրքական սառույցի հալվելուն միտված սկզբնաքայլ: 

Հակառակ պարագայում, եթե խնդիրն առնչվում է զուտ Մուրսիի մահապատժից խուսափելուն, ապա շատ ավելի հավանական է նրա արտաքսումն վերոնշյալ արաբական երկրներից որևէ մեկը:

Պերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասին