Ելակի օգտակար հատկությունների մասին
LifestyleTokashi
Ելակի կարմրավուն գունանյութը պարունակում է անթոցիանին, որը խթանում է կուտակված ճարպերի այրմումը, լավացնում կարճատև հիշողությունը: Ելակը քիչ քանակությամբ կալորիականություն է պարունակում, բացի այդ, այն նվազեցնում է C ռեակտիվ սպիտակուցի մակարդակն արյան բաղադրության մեջ, այդպիսով պայքարելով օրգանիզմում ընթացող բորբոքային պրոցեսների դեմ:
Ելակն օգնում է քաշի նվազեցման, ինչպես նաև, տեսողության լավացման և ամուր մազեր ու եղունգներ ձեռք բերելու հարցում և պայքարում է կերակրափողի քաղցկեղի դեմ:

Աչքերի խնամք
Աչքերի առողջական խնդիրների պատճառը սննդարար նութերի բացակայությունն է կամ պակասը: Տարիքի հետ պաշտպանիչ սննդարար նյութերի բացակայությունը, վնասակար օքսիդանտները կամ ազատ ռադիկալները մեծ վնաս են պատճառում աչքերին, որից էլ առաջանում է աչքերի չորությունը, տեսողական նյարդերի դեգեներացիան, տեսողության դեֆեկտները, և աչքերը խոցելի են դառնում տարբեր ինֆեկցիաների նկատմամբ: Ելակի հակաօքսիդանտները` վիտամին C-ն, ֆլավոնոիդները, ֆենոլիկ ֆիտոքիմիական նյութերը, Elagic թթուն օգնում են խուսափել վերը նշված առողջական խնդիրներից: Ելակը պարունակում է կալիում, որն էլ կարգավորում է աչքերի ճնշումը:
Քաղցկեղ
Վիտամին C-ն, ֆոլիաթթուն և ֆլավոնոիդներն ունեն հակաքաղցկեղածին և հակաօքսիդանտ հատկություններ, որոնք պայքարում են քաղցկեղի և ուռուցքի դեմ: Ելակի ամենօրյա օգտագործումը կանխում է քաղցկեղի բջիջների հետագա զարգացումը:
Սրտի հիվանդություններ
Ելակի մանրաթելը, ֆոլիաթթուն և հակաօքսիդանտներն ու ֆլավոնոիդները կրճատում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ելակի մեջ առկա վիտամին B ընտանիքի անդամներն ամրացնում են սրտի մկանները և նպաստում սրտի աշխատանքի բարելավմանը:
